arm | rus | eng | fr
 
Մեր մասին
 Մրցանակներ  Հաշվետվություններ

Երեւանի ՙՇամպայն գինիների գործարան՚ ԲԲԸ

Շամպայն գինիների գործարանը հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ:

1954թ-ից արտադրամասը ընդլայնվել է  և հիմնվել է շամպայն գինիների արտադրություն: 

1995թ.-ից Երեւանի 'Շամպայն գինիների գործարան'-ը սեփականաշնորվել է եւ վերկազմակերպվել  Երեւանի 'Շամպայն գինիների գործարան' ԲԲԸ-ի։

Երեւանի 'Շամպայն գինիների գործարան'-ը եղել և մնում է Հայաստանում եզակի իր տեսակի մեջ , որը արտադրում է շամպայն գինիների ողջ տեսականին, ֆրանսիական տեխնոլոգիայով' դասականից մինչև հավաքածու:  

Կես դարից ավելի գործարանի տեսականին արժանացել է շամպայնի գնահատողների սիրուն եւ բարձր հարգանքին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Գործարանը լիովին հագեցած է արտադրության տեխնոլոգիայով, որակի հսկման լաբորատորիայով, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Գործարանում արտադրվող արտադրանքը լիովին սերտիֆիկացված է՝ պահպանելով պետստանդարտների

անհրաժեշտ պայմանները։

Ներկայիս, գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում։ Այսօր գործարանում արտադրվում է 3-10 տարվա հնեցման կոնյակներ, որոնք առանձնաում են իրենց հաճելի եւ անկրկնելի համով։ Մեծ է տեսականին օղու-գինու արտադրությունում, որը մեծ վայելում ունի սպառողների շրջանում։

Գինու արտադրության համար ընտրվում են խաղողի լավագույն տեսակները, որոնք աճեցվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հենց այս պատճառով է, որ միջազգային ցուցահանդեսներում գործարանը բազմակի անգամ արժանացել է ոսկյա, արծաթե եւ բրոնզե մեդալների։